«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Լուրեր

Կլինիկական դեպք․ գլխուղեղի անոթային գոյացության` արտերիո-վենոզ մալֆորմացիայի հեռացում

Կլինիկական դեպք․ գլխուղեղի անոթային գոյացության` արտերիո-վենոզ մալֆորմացիայի հեռացում

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի և Մոսկվայի (ՌԴ) Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական ինստիտուտի նյարդավիրաբույժների կողմից կատարվել է գլխուղեղի հերթական բարդ վիրահատությունը։
 
29-ամյա երիտասարդի մոտ կատարվել է գլխուղեղի ձախ գագաթային բլթի խոշոր անոթային գոյացության` արտերիո-վենոզ մալֆորմացիայի հեռացում, որը պատճառ էր դարձել մեծ չափսերի ներուղեղային արյունազեղման և ցնցումային նոպաների։ Մալֆորմացիան հեռացվել է ամբողջությամբ` առանց գլխուղեղի հյուսվածքը վնասելու։
 
Վիրահատության հաջորդ օրը բուժառուն եղել է ակտիվ, քայլել է։ Վիրահատական վերքը լավացել է առաջնային ձգումով։ Ցնցումային նոպաներ չեն դիտվել։ Դուրս է գրվել բավարար վիճակում։

 

 

 

11.11.2023